ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 
  • Ջիմ Թորոսյանի հիշատակին

    Ջիմ Թորոսյանի հիշատակին

    30.01.2014| 16:05
    «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի դասական երաժշտության համերգաշարի այս տարվա առաջին համերգը նվիրված է մեծանուն ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հիշատակին: Այսօր մենահամերգով հանդես կգա դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Կհնչեն Մոցարտի և Շոպենի ստեղծագործությունները:
  • Նոբելյան մրցանակ՝ գրականության ոլորտում

    Նոբելյան մրցանակ՝ գրականության ոլորտում

    30.01.2014| 16:03
    Լուրեր են շրջանառվում, որ Ռումինիայի գրողների միությունը գրող, քաղաքական գործիչ, Ռումինիայի հայոց միության հիմնադիր-նախագահ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» առաջարկել է 2014-ի Նոբելյան մրցանակի: Վարուժան Ոսկանյանը ներկայացվել էր գրականության Նոբելյան մրցանակի նաև անցյալ տարի` Ռումինիայի, Հայաստանի և Իսրայելի գրողների միությունների կողմից:
  • Այսօր Անտոն Չեխովի ծննդյան օրն է

    Այսօր Անտոն Չեխովի ծննդյան օրն է

    29.01.2014| 12:01
    Ռուս արձակագիր, դրամատուրգ, մասնագիտությամբ բժիշկ Անտոն Չեխովը ծնվել է 1860-ի հունվարի 29-ին: Բազմաթիվ պատմվածքների, վիպակների, պիեսների հեղինակ է: Նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույրերը» և «Բալենու այգին» պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ: Պատմվածքներից աչքի են ընկնում «Կաշտանկան», «Շնիկովտիկինը» և այլն:
  • Այդին Դավուդի. «Մարդիկ հեռացել են իրենց առաքելությունից» (տեսանյութ)

    Այդին Դավուդի. «Մարդիկ հեռացել են իրենց առաքելությունից» (տեսանյութ)

    28.01.2014| 15:42
    Վերջերս կոմպոզիտոր և ռոք երգիչ Այդին Դավուդին հանրության դատին հանձնեց «Aidin Davoudi ArTa» ռոք խմբի առաջին` «Old moon» («Լիալուսին») տեսահոլովակը: Երգը գրել է Այդին Դավուդին, խոսքերի հեղինակը ամերիկացի ստեղծագործող է, ով ազատ օգտագործման իրավունքով Այդինին է նվիրել իր բանաստեղծությունը: Խոսքերը Այդինի և խմբի բասկիթառահարի կողմից փոքրիկ փոփոխությունների են ենթարկվել:
  • Թարիվերդիևին հնարավոր չէ չսիրել

    Թարիվերդիևին հնարավոր չէ չսիրել

    27.01.2014| 18:17
    Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հայազգի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը, Գևորգ Դաբաղյանը (դուդուկ, Հայաստան), Ալեքսեյ Գորիբոլը (դաշնամուր, Ռուսաստան), Հայկ Կազազյանը (ջութակ, Ռուսաստան/Հայաստան), Գևորգ Հակոբյանը (բարիտոն, Հայաստան)։
  • Մանսուրյանական տարի

    Մանսուրյանական տարի

    27.01.2014| 12:34
    Այսօր լրանում է անվանի կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը: Մաեստրոյի հոբելյանական առաջին համերգը տեղի է ունեցել Լոս Անջելեսի հայտնի «Zipper» սրահում: Հնչել են նրա` տարբեր տարիների գրված ստեղծագործությունները:
  • Հայկական նոր կինոն` «Նոր ալիքում»

    Հայկական նոր կինոն` «Նոր ալիքում»

    26.01.2014| 17:07
    Ավարտվեց «Նոր ալիք» միջազգային ուսանողական կինոփառատոնը: ԵԹԿՊԻ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող փառատոնից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ներկայացուցիչը վերադառնում է երկու մրցանակով:
  • Ցուցահանդես՝ նվիրված Փարաջանովին

    Ցուցահանդես՝ նվիրված Փարաջանովին

    25.01.2014| 16:57
    Փետրվարի 13-ին Մոսկվայի պետական պատկերասրահում կբացվի «Նռան գույնի ցուցահանդես» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է լինելու անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին:
  • Կկայանա Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի առաջնախաղը

    Կկայանա Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի առաջնախաղը

    25.01.2014| 11:33
    Հունվարի 25-ին, ժամը 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Տիգրան Չուխաջյանի «Կարինե» երկու գործողությամբ օպերետի առաջնախաղը: Տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
  • «Վիսոցկին և Հայաստանը»

    «Վիսոցկին և Հայաստանը»

    25.01.2014| 11:31
    Հունվարի 29-ին, ժամը 18:00-ին «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում տեղի կունենա Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 76-ամյակին նվիրված հուշ-երեկո: Այս մասին տեղեկացնում է «Մոսկվայի տան» հանրային կապերի ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանը: «Վիսոցկին և Հայաստանը» խորագիրը կրող միջոցառման հեղինակները կպատմեն Վիսոցկու և Սերգեյ Փարաջանովի ընկերության մասին, ով ցանկացել է Վիսոցկուն նկարահանել իր ֆիլմերից մեկում: